Տերևի ճանապարհորդությունը

Իմ լուսամուտից մի գեղեցիկ ծառ է երևում: Ամենագեղեցիկը լինում է աշնանը: Մի անգամ , երբ նայում էի ոսկեզօծ տերևներին, հանկարծ մի տերև պոկվեց և պարելով իջավ ցած: Ճյուղին նստած ծիտը վախեցավ ու թռավ: Ճանապարհին նրան միացան ևս մի քանի ուրախ տերևներ: Նրանք արևի շողերի հետ խաղալով իջնում էին: Հանկարծ քամի փչեց ու դեղին տերևը իջավ իմ պատուհանի գոգին: Ես նրան վերցրեցի և շրջանակի մեջ տեղադրեցի: Այսպես տերևը ծառից ճամփորդեց դեպի իմ շրջանակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *